Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանցկացվի «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառում

29.03.2023

   ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանավորությամբ և մարզպետարանի աջակցությամբ կանցկացվի «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառում:

  Միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակներում 2023 թվականի մարտի 30-ին, ժամը 15:00-ին, Կողբի մշակույթի կենտրոնի թատերական խումբը հյուրախաղով հանդես կգա Բերդի մշակույթի տանը` հանդիսատեսին ներկայացնելով «Սարերում կյանք կա…» թատերական ներկայացումը (պիեսի հեղինակ` Լիանա Անթառանյան, ռեժիսոր` Սասուն Մուրադյան)։    

  Փոխադարձ այցով ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին, Բերդի մշակույթի տանը գործող Արտավազդ Երիցյանի անվան թատրոն-ստուդիան Կողբի մշակույթի տանը հանդիսատեսին կներկայացնի Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը (բեմադրող ռեժիսոր` Անուշ Մելիքբեկյան):

    Մուտքն ազատ է լինելու։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05