Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է Դիլիջան քաղաքում և ծանոթացել այս պահին իրականացվող շինարարական աշխատանքներին:

28.03.2023

Մարզպետն այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի շենք, Օրջոնիկիձե և Կամարինի փողոցներ, Մշակույթի պալատի շենք:

Դեռևս 2022 թվականին ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ մեկնարկել են այս համայնքային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները: Դրանք դադարել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, իսկ վերջին շրջանում բարենպաստ պայմանների արդյունքում աշխատանքները կրկին վերսկսվել են:

Այս պահին Դիլիջան քաղաքի առանձին վայրերում իրականացվում են հիմնանորոգման, ասֆալտապատման, տուֆապատման, սալարկման, մայթերի վերանորոգման, հենապատերի կառուցման, շենքերի արտաքին և ներքին տեսքի վերանորոգման աշխատանքներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14