Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.03.2023
Ս/թ մարտի 31-ին, ժամը 17:00-ին, հրավիրվում է Իջևան համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով․
1․ Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին։
2․ Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին։
3․ Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցման ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակները հաստատելու մասին։
5․ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։
6. Իջևան համայնքի Լուսահովիտ և Գանձաքար բնակավայրերում նոր փակուղու համար հայտ ներկայացնելու և անվանակոչելու մասին։
7. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում գտնվող 0.00488 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
8․ Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 94/7 հասցեում գտնվող 0.012 հա մակերեսով մեկ միավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
9․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.6 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի մի մասի՝ 0.18141 հա-ի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
10․ Տավուշի մարզի, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 0․14592 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին։
11․ Իջևան համայնք, ք․ Իջևան, Անկախության փողոց թիվ 10/31 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու մասին։
12․ Տավուշի մարզի, Իջևան համայնքում գտնվող հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
13․ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը ֆիզիկական անձանց սեփականություն ճանաչելու մասին։
14․ Այլ հարցեր։