Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2022թ . սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետեւանքով զոհված 3 տավուշեցի զինծառայող հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

27.03.2023

2022թ . սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետեւանքով զոհված 3 տավուշեցի զինծառայող՝ Սարմեն Բեջանյանը, Լավրենտի Եպիսկոպոսյանը և Տիգրան Մուսայելյանը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը պարգևները զոհված զինծառայողների հարազատներին են հանձնել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:

Միջոցառմանը ներկա էին զոհված տղաների հարազատներ, Տավուշի մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Իջևան և Նոյեմբերյան խոշորացված համայնքների ղեկավարները, Իջևանի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այլ պաշտոնատար անձինք, սպաներ և հյուրեր։

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո ելույթ ունեցավ մարզպետ Հայկ Ղալումյանը, տեսաշարով ներկայացվեց տղաների անցած կյանքի կարճ, բայց բովանդակալից ճանապարհը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14