Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում՝ հումանիտար պատրաստվածության բարձրացման աշխատանքների շրջանակներում
17.03.2023
Հումանիտար պատրաստվածության բարձրացման աշխատանքների շրջանակներում մարտի 16-ին Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։
Հանդիպմանը արտակարգ իրավիճակներում և հումանիտար աղետների ժամանակ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի /ՄԱԲՀ/ հայաստանյան գրասենյակի և ՄԱԲՀ-ի հումանիտար պատրաստվածության փորձագետները անց են կացրել քննարկում, որին մասնակցել են մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։
Քննարկմանը վերարտադրողական ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը անդրադարձել է արտակարգ իրավիճակներում կանանց վերարտադրողական առողջության հետ կապված հարցերին։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ոլորտի հետ կապված այլ հարցերի։