Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանում տեղի ունեցավ ժողովրդավարության և տեղական կառավարման Electionville խաղը

16.03.2023

Դիլիջանում տեղի ունեցավ ժողովրդավարության և տեղական կառավարման Electionville խաղը, որի ընթացքում Տավուշի մարզից մի խումբ երիտասարդներ փորձեցին իրենց ուժերը հորինված քաղաքի ղեկավարման գործում։

Խաղի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սոնա Մակասյանը։ Խաղին ներկա էին նաև Դիլիջան և Իջևան համայնքների ղեկավարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Արթուր Ճաղարյանը, ինչպես նաև բազմաթիվ աշակերտներ և ուսուցիչներ ողջ մարզից։

Electionville-ի նպատակն էր խրախուսել խաղացողներին՝ ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով, մտածելու քաղաքական որոշումների կայացման հիմքում ընկած շարժառիթների, ինչպես նաև տեղական համայնքի հիմնարար կարիքների մասին: Խաղը միտված էր պատասխանատվության զգացում զարգացնելու երիտասարդ սերնդի մոտ, որը ապագայում ժողովրդավարական համակարգի պահպանողն ու զարգացնողն է լինելու:

Խաղի ավարտին ոլորտի մասնագետ «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Արթուր Ղազարյանը խաղացողների հետ կիսվեց արժեքավոր կարծիքներով և մեկնաբանություններով։
Electionville հատակախաղը հիմնված է տեսական դասընթացի վրա, որը մշակվել է Fabel AB-ի կողմից Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի համար: Տեսական դասընթացը օգտագործվել է Շվեդիայի բոլոր դպրոցներում ժողովրդավարության և տեղական կառավարման մասին գիտելիքները ամրապնդելու համար: Այսօրվա դրությամբ, տեսական դասընթացը հրապարակվել է ավելի քան 13,000 օրինակով, տարածվել բազմաթիվ երկրներում և հասել Հայաստան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14