Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մասնակցել է «Կնոջ ուժը, նրա ապագան» տարածաշրջանային ծրագրի բացման և ներկայացման աշխատանքային հանդիպմանը
15.03.2023
«Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Կնոջ ուժը, նրա ապագան» տարածաշրջանային ծրագրի բացման և ներկայացման աշխատանքային հանդիպում։ Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և այլ հյուրեր։
«Կնոջ ուժը, նրա ապագան» ծրագիրը ներկայացրել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Աննա Ալեքսանյանը, որից հետո տեղի է ունեցել բաց քննարկում և կարծիքների փոխանակում։
Հանդիպման նպատակն էր Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում գործող տեղական և միջազգային կառույցներին տեղեկացնել նոր մեկնարկած տարածաշրջանային ծրագրի վերաբերյալ, որն ուղղված է Հայաստանի չորս մարզերում (Սյունիք, Շիրակ, Տավուշ և Լոռի) կանանց ձեռներեցության զարգացմանը: Ծրագիրն իրականացնելու են «ՎԻՆՆԵԹ Բերդ» և «ՎԻՆՆԵԹ Իջևան» հիմնադրամները Բերդ և Իջևան համայնքներում։
Միջոցառումը նաև լավ հնարավորություն էր՝ ստեղծելու բազա ոլորտի դերակատարների հետ հետագա համագործակցության համար, ինչպես նաև լսելու ներկաների կարծիքները Հայաստանում կանանց ձեռներեցության ոլորտի ներկայիս խոչընդոտների և հնարավորությունների վերաբերյալ: