Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպման նպատակը դպրոցականների շրջանում զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումն էր

14.03.2023

  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը մարտի 13-ին Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում ունեցան մարզպետարանի պատասխանատուների, մարզի խոշորացված համայնքների ղեկավարների, մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների ու զինղեկների, դպրոցականների ծնողների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակը դպրոցականների շրջանում զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումն էր։

  Հանդիպումը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Ողջույնի իր խոսքում մարզպետը կարևորեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործը՝ նշելով, որ այն իր մշտական ուշադրության կենտրոնում է։

  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը անդրադարձավ զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատությունում բարեփոխումների ծրագրերին, ներկայացրեց ռազմական համալսարան ընդունվելու կարգը, ուսումնական նոր ծրագրերն ու դրանց առավելությունները։ Նշվեց նաև, որ համալսարանն այսօր սերտորեն համագործակցում է աշխարհի առաջատար ռազմաուսումնական հաստատությունների հետ, և գործընկեր երկրների հետ ունեն փոխըմբռնման հուշագրեր։

  Հանդիպման ընթացքում առաջարկներ եղան՝ լայն բացատրական աշխատանքներ տանել մարզի հանրակրթական դպրոցներում ու ծնողների շրջանում, համայնքներում, ինչպես նաև ռազմական գործի հանդեպ հետաքրքրություն ունեցող աշակերտների համար ճանաչողական այցեր ու հանդիպումներ կազմակերպել ռազմական համալսարան։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10