Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

06.03.2023

   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարն ու ստորաբաժանումների ղեկավարները։

  Մարզպետարանի վարչությունների պետերին ու բաժինների վարիչներին մարզպետը հանձնարարել է հաշվետվություններ ներկայացնել 2022թ․ կատարման և 2023թ․ առաջին եռամսյակում կատարվող կամ կատարման ենթակա աշխատանքների և արդյունքների վերաբերյալ։

  Մարզպետը նշել է, որ ներկայացված ծրագրերը /միջոցառումները/ պետք է լինեն հիմնավորված, դրանցում ներառված լինեն վերլուծություններ, առաջարկություններ, ինչպես նաև ընթացիկ վիճակն ու առկա խնդիրները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10