Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Տավուշի մարզային փուլը

24.02.2023

  Այսօր Իջևանի մարզադպրոցում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Տավուշի մարզային փուլը։

  Մրցաշարն անց է կացվում երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով, 2 փուլով՝ մարզային և եզրափակիչ։ 1-ին տարիքային խմբում մրցումներին մասնակցում են 18-40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ։

  Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու համար յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ից 3-րդ տեղեր գրաված մարզիկների տվյալները /18 մասնակից և 1 ներկայացուցիչ/ կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն։

  Տեղեկացնենք նաև, որ եզրափակիչ փուլի մրցաշարն անց է կացվելու Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14