Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլի հաղթողները

20.02.2023

 Ավարտվել է դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։

  Հումանիտար առարկաներից օլիմպիադաների հանրապետական փուլին կմասնակցի մարզային փուլում հաղթած 48 աշակերտ։ Նրանց ցուցակը հաստատվել է Տավուշի մարզպետի կողմից և ներկայացվել հանրապետական կազմկոմիտե։

  Մաթեմատիկա, քիմիա և աշխարհագրություն առարկաներից մարզային փուլում հաղթել է 13 աշակերտ։ Նշված առարկաներից հանրապետական փուլի մասնակիցների ընտրությունը կատարում են հանրապետական առարկայական հանձնաժողովները։

  Տեղեկացնենք, որ առարկայական օլիմպիադաների մարզային փուլի հաղթողներից 36-ը ներկայացնում են Տավուշի մարզպետարանի ենթակայության դպրոցները, 17-ը Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի ավագ դպրոցներից են, 6 աշակերտ ներկայացնում են Դլիլիջանի կենտրոնական դպրոցը, 2-ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։

  Դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլի անցկացման աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է Տավուշի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված կազմկոմիտեն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14