Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հարցեր
09.02.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին և կազմակերպության ոլորտային պատասխանատուներին։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են վերջին տասը տարում մարզում իրականացրած աշխատանքները և առաջիկա հինգ տարվա անելիքները, որ ուղղորդվելու են Իջևանում և Նոյեմբերյանում ձևավորված նոր կլաստերին։
Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին մարզում իրականացրած ծրագրերի համար և իր պատրաստակամությունը հայտնել համատեղ ուժերով լուծելու առաջացած խնդիրները։