Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց կենսաբանություն առարկայից դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը

02.02.2023

  Փետրվարի 2-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց կենսաբանություն առարկայից դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը։ Մարզային փուլին մասնակցում էր դպրոցական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 10 աշակերտ։

  Օլիմպիադայի ընթացքում իրականացվեցին նաև փորձարարական աշխատանքներ բուսաբանությունից և կենդանաբանությունից։ Աշակերտներն ապահովվել էին անհրաժեշտ քանակի խալաթներով, ձեռնոցներով, մանրադիտակներով ու խոշորացույցներով։

 Համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման՝ մարզային փուլը հաղթահարած դպրոցականները կմասնակցեն օլիմպիադայի երրորդ՝ հանրապետական փուլին։

  Տեղեկացնենք նաև, որ օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03