Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ծրագրի փակման պաշտոնական արարողություն

20.01.2023

  Հունվարի 19-ին Դիլջանում տեղի է ունեցել «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի փակման պաշտոնական արարողություն։

 Միջոցառմանը ներկա են եղել Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ծրագրի նախաձեռնող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:

  Տավուշի մարզպետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունել և ուսուցման կենտրոնի ստեղծման համար շնորհակալություն է հայտնել մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։

  Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, հայերեն ողջունելով հյուրերին, նշել է, որ իրենց համար կարևոր է Հայաստանի համայնքների համաչափ զարգացումը և իրենց նպատակներից է Հայաստանի համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10