Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում
12.01.2023
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական քնննարկումը, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտի փորձագետներ, մարզի գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող քոլեջների տնօրեններ, գյուղատնտեսության զարգացման աշխատանքային խմբի անդամները, ոլորտի այլ պատասխանատուներ։
Տեղեկացնենք, որ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական Միության կողմից, ծրագիրը համաֆինանսավորում է Ավստրիական զարգացման համագործակցությունը։
Քննարկումը վարեց «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի քաղաքականության և շահերի պաշտպանության փորձագետ Վադիմ Ուզունյանը։
Հանդիպմանը քննարկվեցին խորհրդատվական նոր ծառայությունների ու հարթակի ստեղծմանը, ինչպես նաև գործընկերային համագործակցությանն ու նոր արժեշղթայի ստեղծմանն առնչվող հարցեր։