Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2023 թվականի ձմեռային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստ
04.01.2023
Այսօր՝ հունվարի 4-ին, տեղի է ունեցել 2023 թվականի ձմեռային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Նիսին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները:
Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 և N 2 տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ գնդապետ Կամո Հարությունյանը և փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը ներկայացրել են 2023 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին և զորակոչի աշխատանքներին ուղղված մի շարք հարցեր:
Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։ Նիստին անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։