Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցուցահանդես՝ «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում
09.12.2022
Դեկտեմբերի 8-9-ը Տավուշի մարզպետարանի հանդիսությունների դահլիճում և կից ուսումնական կենտրոնում կազմակերպվել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդես։ Ցուցահանդեսը նպատակն էր հանրամատչելի ձևով ներկայացնել աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի մարզում իրականացված հետազոտությունների արդյունքները։
Մուտքն ազատ էր։ Ցուցահանդեսի մասնակիցները ինտերակտիվ ձևաչափով ծանոթացան արդյունքներին, մեթոդաբանությանն ու քննարկեցին ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։
Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» 3-ամյա ծրագրի շրջանակներում՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC-Armenia), Եվրասիա համագործակցության հիմնադրամի (EPF) և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ջանքերով։
Ծրագրի միջոցով փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը: