Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

02.12.2022

  Սիրելի հայրենակիցներ, սկսած 1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Օրը ևս մի առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ու հասարակությանը նրանց լիակատար ինտեգրելու հարցերի վրա։

  Երկրի տնտեսական, սոցիալական և հանրային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը երաշխավորված է Սահմանադրությամբ։

  Սահմանափակ կարողություններով մարդկանց ինքնահաստատման ճանապարհին արգելքների վերացումը, արժանապատիվ կրթություն ստանալու և աշխատանք ունենալու երաշխիքը մեր երկրի սոցիալական քաղաքականության առաջնային ուղղություններից են:

  Այսօր թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և թե սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների կողմից աշխատանքներ են տարվում ու ծրագրեր իրականացվում հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ: Սակայն, որքան էլ շատ լինեն արձանագրած ձեռքբերումները, մենք բոլորս պետք է մշտական ուշադրություն դարձնենք սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրներին, օգնենք նրանց՝ իրացնելու իրենց իրավունքները, ապրելու լիարժեք կյանքով։

  Առողջություն, ամուր կամք ու լավատեսություն եմ մաղթում բոլորիս։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10