Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

01.12.2022

  Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Այս առթիվ Տավուշի մարզում նույն օրը ժամը 12-ից 18-ը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է մարզային այցելություն ու քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։ Բացի այդ, հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն Պաշտպանի սահմանադրական մանդատը:

   Քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի Բերդի համայնքապետարանի՝ 3-րդ հարկում գտնվող ավագանու նիստերի սենյակում, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 1-ին հարկում գտնվող ՄՍԾ-ի սենյակներից մեկում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10