Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ
17.11.2022
Սիրելի ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ուսանողների օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է երիտասարդության, հատկապես ուսանողների դերը քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև պետական արդյունավետ համակարգի կայացման գործում: Դուք եք մեր երկրի ապագան կերտողները՝ վաղվա ստեղծագործ մտավորականները, քաղաքական, պետական գործիչները:
Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:
Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով:
Սիրելի ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում սեր, երջանկություն, նպատակների իրականացում: