Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետարանի անունից համագործակցության համատեղ հուշագիր ստորագրեց

14.11.2022

 Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետարանի անունից համագործակցության համատեղ հուշագիր ստորագրեց «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ:

Հուշագրի նպատակն է մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված Տավուշի մարզի բնակչության սոցիալական կարիքների գնահատման, արդի խնդիրների վերհանման, էներգարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, բնապահպանական, վնասակար արտանետումների ծավալների նվազեցման, համայնքների դիմակայունության ուժեղացման, կամավորական շարժման խթանման ուղղություններով:

Հուշագիրը ստորագրեցին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արա Բարսեղյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14