Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ծրագիր

09.11.2022

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանը:

Նոյեմբերի 9-ին Իջևանում տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացումը: Ծրագրով նախատեսվում է անցկացնել ծրագրավորման դասընթացներ մարզի երիտասարդների համար:

Ծրագրի շնորհիվ 42 շահառու հնարավորություն կստանա մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների հետևյալ թեմաներով` «Համակարգչային տեխնիկա/հիմնական հմտություններ», «Վեբ ծրագրավորում (HTML / CSS / JavaScript)», «Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)» և «Գրաֆիկ դիզայն (Graphic Design)»:

Մասնակիցները ձեռք կբերեն նաև նոր ծանոթություններ ՏՏ ընկերությունների և ԳՏՏԿ գործընկեր կազմակերպությունների շրջանում` ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14