Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց
08.11.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։
Ստորաբաժանումների պատասխանատուները ըստ ոլորտների մարզպետին զեկուցեցին նախորդ խորհրդակցությանն ստացած հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ներկայացրեց տեղեկատվություն պետական աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացվող աշնանացանի ընթացքի և խաղողի մթերման աշխատանքների վերաբերյալ։
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց 2020 և 2021 թվականներից տեղափոխված և 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին։
Ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացի և ստացած հանձնարարականների կատարման մասին զեկուցեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը ներկայացրեց պրոֆիլակտիկ պատվաստումների վիճակը մարզում։
Տրված հաձնարարականների կատարման մասին զեկուցեցին նաև մյուս ստորաբաժանումների պատասխանատուները։
Խորհրդակցությանը ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին մարզպետի նոր հանձնարարականներ։