Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարության և Տավուշի մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

02.11.2022

  Նոյեմբերի 1-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարության և Տավուշի մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ:
 

  Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենտրոնացված և մարդասիրական միջոցներից հատկացված դեղորայքի և բժշկական պարագաների տրամադրման կարգի, հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցի, դեղորայքը և բուժպարագաները ՊՈԱԿ-ի կողմից Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներ փոխադրելու, բժշկական կենտրոններում պահեստավորելու և այնուհետև առողջության կենտրոններին և բժշկական ամբուլատորիաներին բաշխելու հարցերը: Կենտրոնացված և մարդասիրական դեղորայքի բաշխման նոր մեխանիզմը կնպաստի դիսպանսեր հիվանդներին անվճար տրամադրվող դեղորայքի հնարավոր ուշացումները կանխելուն, փոքր բուժհիմնարկների ֆինանսական ծախսերը նվազեցնելուն, հաշվետվողականությունը բարձրացնելուն:

  Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա. Բալոյանը, բաժնի վարիչ Լ. Բաղրամյանը, Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Տիգրանյանը և գլխավոր մասնագետ, դեղագետ Լ. Քամալյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10