Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի նահանգային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակության հետ այցելեցին Լուսաձորի և Ակնաղբյուրի անասնապահական ֆերմաներ

01.11.2022

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի նահանգային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակության հետ այցելեցին Լուսաձորի և Ակնաղբյուրի անասնապահական ֆերմաներ, որտեղ շրջեցին և ծանոթացան խոշոր և մանր եղջերավոր անասունների պահման պայմաններն:

Շրջայցին մասնակցում էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լույոն, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը և մի շարք աշխատակիցներ:


Շրջայցը շարունակվեց Ակնաղբյուրի ֆերմային կից պանրի գործարանում, որտեղ ներկաները ծանոթացան արտադրական գործընթացին, ինչից հետո եղան պիլոտային այգիներում և տեսան ոռոգման ջրանցքը:

Օրվա վերջում հյուրերը եղան նաև Գանձաքարի միկրոֆերմայում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14