Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար Կլաուս Պավելին ու նրա գլխավորած պատվիրակությանը

29.10.2022

Հոկտեմբերի 28-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Օստալբի շրջանի նախկին մարզպետ, Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կլաուս Պավելին ու նրա գլխավորած պատվիրակությանը։ Ընդունելությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել գերմանացի բարեկամներին Հայաստանում, հատկապես Տավուշի մարզում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Այնուհետև մարզպետը ներկայացրել է մարզի զարգացման հիմնական ուղղություններն ու հնարավորությունները։

Կլաուս Պավելը իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար, ներկայացրել պատվիրակության առաքելությունը։ Այն է՝ բարեգործական ծրագրերի իրականացմամբ բարելավել կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը։ Նշվել է, որ աջակցության ծրագրերը լինելու են շարունակական։

Հանդիպմանը պատվիրակության անդամները ծանոթացել են նաև աճող սերնդին ուղղված Տավուշի մարզի սոցիալական առաջնահերթությունների հետ, քննարկել ապագա ծրագրերը։

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում հյուրերն այցելել են մարզի ցերեկային կենտրոններ, շահառու երեխաների ընտանիքներին հանձնել սննդամթերքի փաթեթներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14