Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավոր միջոցառում՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում
28.10.2022
Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան գրասենյակը ամերիկահայ բարերարներ Հրաչ և Սյուզան Թուֆայանների ֆինանսավորմամբ 2019 թվականին հիմնանորոգման ու բարեկարգման մեծածավալ աշխատանքներ է իրականացրել Դիլիջանի արվեստի պետական քոլեջում։ Շինաշխատանքները կատարել է «Կանակա» շինարարական ընկերությունը: Շինաշխատանքներից բացի հիմնադրամը քոլեջին է նվիրաբերել մեծ արժողության երաժշտական գործիքներ ու համակարգիչներ:
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով հնարավոր չի եղել ամբողջովին հիմնանորոգված քոլեջի բացման արարողությունը կազմակերպել ժամանակին ու հետաձգվել է։ Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողություն։
Բարերարներին, միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։ Ողջույնի իր խոսքում նա նաև շնորհակալություն հայտնեց «Կանակա» շինարարական կազմակերպությանը կատարած որակով և բարեխիղճ աշխատանքի համար։
Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով, որով հանդես եկան քոլեջի սաները։