Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հանդիպում-քննարկում «Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» թեմայով

27.10.2022

  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը /ԿԿՀ/ կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտի և բարեվարքության համակարգի մասին իրազեկելու նպատակով «Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» թեմայով հանդիպում-քննարկում էր կազմակերպել Տավուշի մարզպետարանում։

 Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի և համայնքապետարանների համապատասխան աշխատակիցները։

 Հանդիպման մասնակիցներին ողջունեցին և օրակարգը ներկայացրին ԿԿՀ կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանը և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը։

 Որպես բանախոսներ հանդես եկան ԿԿՀ-ի, ՀՀ արդարադատության նախարարության և «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները։

  Ծավալված ակտիվ քննարկմանը հնչեցին կոռուպցիայի կանխարգելման թեմային առնչվող տարաբնույթ հարցեր, արվեցին առաջարկություններ, տրվեցին պատասխաններ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10