Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աննա Հակոբյանն այցելել է «Իջևան» բժշկական կենտրոն

27.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ։ Այցը մեկնարկել է «Իջևանի» բժշկական կենտրոնից:

Տիկին Աննա Հակոբյանին դիմավորել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդիկ Գրիգորյանը: Վերջինս Հակոբյանին տեղեկացրել է, որ հիվանդանոցի երկու հին մասնաշենքերը նորոգվել են բժշկական կենտրոնի միջոցներով, իսկ տեխնիկական վերազինման հարցում աջակցել են բարերարները:

«Իջևան» բժշկական կենտրոնի վերակառուցված և վերազինված 2 մասնաշենքերը 10 օր է, ինչ գործում են:
Վարչապետի տիկինը շրջել է բուժկենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, բուժկենտրոնի հնարավորություններին:

Տիկին Հակոբյանը բուժում ստացողներից հետաքրքվել է նրանց առողջական վիճակի, մատուցված ծառայությունների մասին, առողջություն մաղթել նրանց:

Աննա Հակոբյանը շրջել է նաև երկրորդ մասնաշենքում, որտեղ համակարգչային շերտագրման (տոմոգրաֆիայի) նոր սենյակն է:

Տիկին Հակոբյանը շնորհավորել է բուժանձնակազմին` մասնաշենքերի վերաբացման և նման որակի սարքավորում ունենալու առիթով, հույս հայտնել, որ այս ամենը մարզի բնակիչներին կօգնի որակյալ ծառայություն ստանալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14