Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունեց Եթովպիայից ժամանած պատվիրակությանը

26.10.2022

Այսօր, հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունեց Եթովպիայից ժամանած պատվիրակությանը Ամհարայի ազգային տարածաշրջանային նահանգի սոցիալական կլաստերի փոխնախագահ Սեյոում Մեկոնենի գլխավորությամբ:

Կողմերը միմյանց ներկայացրին իրենց տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկեցին հետագա համագործակցության պայմանները :

Հանդիպմանը ներկա էին փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Եթովպիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար առաքելության ղեկավար Արտեմ Ազնաուրյանը և մի շարք աշխատակիցներ:

Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը հուշանվեր հանձնեց Սեյոում Մեկոնենին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14