Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջապահության նախարարության և Տավուշի մարզպետարանի համատեղ ջանքերով անցկացվեց «Առողջ ապրելակերպի արշավ»

25.10.2022

Հոկտեմբերի 23-ին Առողջապահության նախարարության և Տավուշի մարզպետարանի համատեղ ջանքերով անցկացվեց «Առողջ ապրելակերպի արշավ»: Արշավին մասնակցեցին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչներ:

Միջոցառումը սկսվեց քայլերթով, ինչին հետևեց բացման արարողությունը Իջևանի շատրվանների հրապարակում:

Միջոցառմանը ընդգրկված դպրոցները տաղավարներում պատրաստեցին առողջ սննդի տարբեր օրինակներ և հյուրասիրեցին բոլորին:

Սպորտլանդիան, ինտերակտիվ թատրոնը, բակային խաղերը բարձր տրամադրություն ապահովեցին միջոցառման ընթացքում:

Տաղավարներում տարբեր մասնագետների կողմից մասնագիտական խորհրդատվություններ տրվեցին առողջ ապրելակերպի վարքագծի ձևավորման վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14