Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով շինաշխատանքների մրցույթը շահած կապալառուների հետ

24.10.2022

 
  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով շինաշխատանքների մրցույթը շահած կապալառուների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուները։

 Խորհրդակցությանը քննարկվել է մինչև տարեվերջ պայմանագրով կնքված շինաշխատանքների վերջնական ավարտի վերաբերյալ հարցը։ Ծրագրով մարզի տասը դպրոցներում կատարվելու են մասնակի վերանորոգման և ջեռուցման աշխատանքներ։ Աշխատանքներն ընթանալու են գրաֆիկով՝ կեսօրից հետո, որպեսզի չխանգարեն դասապրոցեսներին։

  Քննարկման արդյունքում տրվել են հանձնարարականներ՝ շինաշխատանքների որակով կատարման և ժամկետների պահպանման վերաբերյալ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10