Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցելություն «Կենաց Հաց» Ամբողջահատիկի Ակադեմիա ուսուցման և ռեսուրսային կենտրոն
24.10.2022
Հոկտեմբերի 22-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովը, Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Սնիսորենկոն, միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովա, ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզ: Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ նրանք այցելել են «Կենաց Հաց» Ամբողջահատիկի Ակադեմիա ուսուցման և ռեսուրսային կենտրոն, տեղում ծանոթացել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին:
Տեղեկացնենք, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» հետ տեխնիկական համագործակցությամբ։ ՊՀԾ-ի նպատակն է ծրագիրը լիովին ազգայնացնել մինչև 2030 թվականը: Ռուսաստանի Դաշնության կողմից 18 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը (2019-2023թթ) ՊՀԾ-ին հնարավորություն է տվել բազմապատկել ներդրումները «Դպրոցական սնունդ» ծրագրում՝ որպես երկրում սովի և թերսնման վերացմանը նպաստող միջոց:
Ծրագիրը մեկնարկել է դպրոցներին սննդի պարզ բաշխմամբ և վերածվել է «Դպրոցական Սննդի» ազգային ծրագրի: 2020 թվականին ՊՀԾ-ն և Հայաստանի կառավարությունը մեկնարկել են «Վերափոխումների դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը: ՊՀԾ-ն ընդլայնել է իր տեխնիկական համագործակցությունը ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» հետ՝ ներդնելու նոր բաղադրիչներ և գործողություններ։ Դրանք միտված են աջակցելու Հայաստանի կառավարությանը 10 մարզերում դպրոցական սննդի առումով՝ սահմանելով կայուն և առողջ սննդակարգի ուղղվածությամբ մոտեցումներ և ներդնելով բնապահպանական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արևային կայաններ, դպրոցամերձ այգիներ և ջերմատներ, որպես «Վերափոխումների դպրոցական սնունդ» ծրագրի մի մաս, որի նպատակն է բարձրացնել դպրոցների ինքնաբավությունը, ինչպես նաև ապահովել դպրոցականների և ծնողների ավելի մեծ ներգրավվածություն:
Ազգային ֆինանսական աջակցության և տեղական դպրոցների ու համայնքների ջանքերի համատեղման արդյունքում սահուն անցում է կատարվել դեպի ուժեղ ազգային և տեղական պատասխանատվության տիրույթի ծրագիր՝ ապահովելով վերջինիս երկարաժամկետ կայունությունը Հայաստանում:
Ֆինանսների փոխնախարարի հնարավոր հարցերը կհամաձայնեցվեն նախարարության հետ SIFI-ի կողմից: