Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմի հետ անցկացվեց ուսումնավարժություն
21.10.2022
Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ Տավուշի մարզում իրականացվեց մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։
Միջոցառման շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց ուսումնավարժություն «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը «ուժեղացված» աշխատանքային ռեժիմի փոխադրելու մասին» թեմայով։
Մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմի հետ անցկացված ուսումնավարժության ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Միջոցառման ավարտին, 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Գյոկչի» հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հանձնվեց «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ։