Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել առողջապահության ոլորտի գործակարգավարական խորհրդակցություն
19.10.2022
Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել առողջապահության ոլորտի գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի աշխատակիցները, մարզի բուժհիմնարկների տնօրենները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարզում իրականացվող իմունոպրոֆիլակտիկ աշխատանքների վիճակը։ Կատարվել է վերլուծություն 0-1 տարեկան, 2 տարեկան, 6 տարեկան երեխաների պատվաստումների ընդգրկվածության, ինչպես նաև մեծահասակ ազգաբնակչության ԱԴՓ և COVID-19 պատվաստումների շարունակական կատարման ընթացքի վերաբերյալ։
Ծավալված քննարկման ընթացքում խոսվել է իմունականխարգելման գործընթացի պլանավորման, կառավարման և գնահատման հմտությունների, գործընթացի աջակցողական քարոզարշավի, ապատեղեկատվության դեմ պայքարի, պատվաստանյութերի անվտանգության, ազգաբնակչության հետ համագործակցության, թափոնների և սառցային շղթայի կառավարման մասին։