Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջմարզային առաջնությունում հաղթել է Բերդավանի դպրոցի աղջիկների թիմը
19.10.2022
Հոկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող բասկետբոլի սպարտակիադայի միջմարզային փուլը։ Առաջնությանը մասնակցել են մարզային փուլում հաղթող ճանաչված Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզի թիմերը։
Տավուշի մարզը ներկայացրել է Բերդավանի միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը /մարզիչ՝ Լուսինե Գիշյան/։
Համառ մրցապայքարի արդյունքում առաջին տեղը գրավել են Բերդավանի միջնակարգ դպրոցի բասկետբոլիստուհիները` իրավունք նվաճելով մասնակցելու հոկտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին։