Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել Իջևան համայնքի ղեկավարի և վարչական ղեկավարների մասնակցությամբ
17.10.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել Իջևան համայնքի ղեկավարի և վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը։
Առաջինը քննարկվել է սեփական եկամուտների կատարողականի հարցը։ Առաջարկվել է ըստ բնակավայրերի ներկայացնել սեփական եկամուտների կատարողականը։
Սուբվենցիաների մասով քննարկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Ներկաների ուշադրությունը հրավիրվել է 2023 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացի վրա։
Քննարկվող հարցերի վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ է տվել մարզպետարանի համապատասխան ոլորտները համակարգող պատասխանատուներին։