Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնից բաց են թողնվել 3 առանձնյակ
14.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ Շրջակա ﬕջավայրի Նախարար Հակոբ Սիﬕդյանի հետ այցելել է Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ բաց են թողնվել 3 առանձնյակ: Միջոցառմանը ներկա էր նաև WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուների վերբնակեցում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF-Գերմանիան և Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեց 14 առանձնյակ։
Տեղեկացնենք նաև, որ Բնապահպանական իրավախախտումների հետեվանքով կենդանական եվ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝ սահմանված է տուգանք, ազնվացեղ եղջերուի համար 1 000 000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ Քրեական օրենսդրության 386 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ազատազրկում մինչև 3-4 տարի ժամկետով: