Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ

11.10.2022

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Տավուշի մարզ։

Հովք գյուղում Աննա Հակոբյանին դիմավորել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ուղեկցել Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն։ Հայկ Ղալումյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ կենտրոնը հիմնադրվել է 2021 թ․ «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ֆինանսական աջակցությամբ։

«Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը ներկայացրել է կենտրոնի աշխատանքը: Աննա Հակոբյանը շրջել է ինտենսիվ այգում, ծանոթացել կենտրոնի ծրագրերին, գործունեությանը: Կենտրոնում բերքն ամբողջովին օրգանիկ է: Աճեցնում են հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր, ինչը հնարավորություն է տալիս փոքր տարածքից մեծ եկամուտ ստանալ:

ՀԿ-ն ներդրումային ու խորհրդատվական ծառայություններ է մատուցում, խրախուսում է գյուղաբնակ երիտասարդությանը զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ:

Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև գյուղական զբոսաշրջությանը, տարածքում ունեն տնակներ` գյուղացիներին բիզնես-մոդելը ցույց տալու համար:

Աննա Հակոբյանը կենտրոնում զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել ընթացիկ ծրագրերին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09