Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2022

Սիրելի ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Օրը մեր պետական տոնացույցի կարևորագույն տոներից է և մի հիանալի առիթ՝ մեկ անգամ ևս մեր երախտիքի խոսքն ու բարեմաղթանքները հղելու ձեզ ձեր շնորհակալ աշխատանքի համար։ Տոնը հոգեհարազատ է յուրաքանչյուր հայի համար, ով մտահոգ է իր երկրի ու պետականության ապագայով:

Սիրելի ուսուցիչներ, բարդ ու պատասխանատու ու նաև հայրենանվեր ու ազգանվեր աշխատանք եք կատարում դուք՝ ձեզ վրա վերցնելով մատաղ սերունդ և հասարակության համար արժանապատիվ քաղաքացիներ կրթելու դժվարին գործը։ Գաղտնիք չէ, որ հենց ուսուցչին է վերապահված մեր հայրենիքի վաղվա օրվա ձևավորման առաքելությունը, ինչը դուք կատարում եք պատվով, անտրտունջ, երբեմն նույնիսկ ոչ դյուրին պայմաններում:

Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսումնական գործընթացում։

Շնորհակալություն բոլորիդ ձեր հայրենանվեր աշխատանքի ու վաստակի համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09