Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաղողի մթերման աշխատանքները շարունակվում են
03.10.2022
Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 3674 տոննա խաղող։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 2500 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 155 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը՝ 914 տոննա, կիլոգրամը 120 դրամով և Կողբի «Կանաչ գյուղ» ՍՊԸ-ն՝ 105 տոննա, կիլոգրամը 160-200 դրամով։ Բերքի մթերման աշխատանքները շարունակվում են։