Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները
30.09.2022
Տավուշի մարզում սկսվել ու ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 2156 տոննա խաղող։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 1600 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 40 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը՝ 465 տոննա, կիլոգրամը 120 դրամով և Կողբի «Կանաչ գյուղ» ՍՊԸ-ն՝ 51 տոննա, կիլոգրամը 160-200 դրամով։ Բերքի ընդունման աշխատանքները շարունակվում են։