Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ
21.09.2022
Սիրելի հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի ժողովուրդը կողմ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին` ստանձնելով ինքն իր ճակատագրի տերը լինելու արդարացի իրավունքը:
Հեշտ չի եղել անկախության հասնելու ճանապարհը։ Այն ձեռք է բերվել մեր ժողովրդի միացյալ ջանքերով, կամքով ու տոկունությամբ ու նաև՝ անդառնալի կորուստներով:
Սիրելի հայրենակիցներ, խոնարհվում եմ Հայաստանի անկախության համար զոհված մեր քաջորդիների, հանուն հայրենիքի զոհված մեր նորօրյա հերոսների հիշատակի առաջ։
Փառք ու պատիվ հայոց բանակի սպաներին ու զինվորներին, հայ սահմանապահ մարդուն, սահմանապահ ընտանիքներին։
Մեկ անգամ ևս շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք եմ մաղթում բոլորիս։