Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում կիրականացվի մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում

12.09.2022

 Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ սեպտեմբերի 12-16-ը Տավուշի մարզում կիրականացվի մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։

 Միջոցառումն այսօր մեկնարկեց Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։

 Կարևորելով քաղպաշտպանության միջոցառման անցկացումն ու դրանում համապատասխան կառույցների ակտիվ ներգրավվածությունը՝ մարզպետը նշեց, որ այն հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում եղած թերություններն ու հնարավորինս սեղմ ժամկետներում շտկելու դրանք։

  Խորհրդակցությանն այնուհետև ներկայացվեցին իրականացվելիք միջոցառումների օրակարգն ու քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման ուղղությունները։

 Տավուշի մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատումը կամփոփվի շտաբային ուսումնավարժությամբ և մարզպետարանում արդյունքների զեկուցմամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10