Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 10-11-ը կազմակերպեց բարեգործական բուժայց

11.09.2022

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 10-11-ը կազմակերպեց բարեգործական բուժայց Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոն, որտեղ մի շարք մասնագետների կողմից իրականացվեց խորհրդատվություն, բուժզննում, բուժման նշանակում, անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքով ապահովում, հետագայում նաև վիրահատությունների կազմակերպում «Շենգավիթ» ԲԿ-ում։

Բուժայցի շրջանակներում ակնաբուժական շարժական կլինիկայում իրականացվեցին մասնագիտական ակնաբուժական խորհրդատվություններ, հետազոտություններ և ամբուլատոր վիրահատություններ, նաև դուպլեքս, սոնոգրաֆիկ հետազոտություններ՝ ԲԿ-ի կողմից տրամադրված շարժական սոնոգրաֆիկ սարքավորումով։

«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինության կողմից Բերդի ԲԿ-ին տրամադրվեցին անհրաժեշտ դեղորայք և բուժպարագաներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09