Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց
09.09.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ըստ ոլորտների մարզպետին ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ կատարած աշխատանքները։
Մասնավորապես սուբվենցիոն ծրագրերի մասով մարզպետին զեկուցվեց 2020 և 2021 թվականներից տեղափոխված, 2022 թվականին իրականացվող և 2023-ին նախատեսվող ծրագրերի մասին։
Գյուղատնտեսության մասով ներկայացվեց աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ․ պետական աջակցության ծրագրի իրազեկման ու կազմակերպման ընթացքը։ Զեկուցվեց նաև խաղողի մթերումների հետ կապված նախապատրաստական աշխատանքների մասին։
Ճանապարհաշինության մասով զեկուցվեց պետական նշանակության ավտոճանապարհների կապիտալ շինարարության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, ինչպես նաև քննարկվեց մարզում հասարակական տրանսպորտի աշխատանքների կանոնակարգման ուղղությամբ տարվող մրցութային գործընթացի ապահովման հարցը։
Ստացած հաձնարարականների կատարման մասին զեկուցեցին նաև մյուս ոլորտների պատասխանատուները։ Տրվեցին մարզպետի նոր հանձնարարականներ։






