Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր
07.09.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել մարզում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։ Հանդիպումն անց է կացրել հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը։
Նշվել է, որ, համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի», 2022-2023 ուսումնական տարում Տավուշի մարզում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններն անցնելու են համընդհանուր ներառական կրթության։
Հանդիպմանը քննարկվել են վերոնշյալ գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր, ներկայացվել է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությունը։
Արաքսյա Սվաջյանը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին։