Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

06.09.2022

  «Շենգավիթ» բժշկական կենտրոնը ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 10-11-ը կազմակերպում է բարեգործական բուժայց Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոն, որտեղ մի շարք մասնագետների կողմից կիրականացվեն խորհրդատվություն, բուժզննում, բուժման նշանակում, անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի ապահովում, հետագայում նաև վիրահատությունների կազմակերպում «Շենգավիթ» ԲԿ-ում։  

 Բուժայցի շրջանակներում ակնաբուժական շարժական կլինիկայում իրականացվելու են մասնագիտական ակնաբուժական խորհրդատվություններ, հետազոտություններ և ամբուլատոր վիրահատություններ։

 Այցի շրջանակներում իրականացվելու են նաև դուպլեքս, սոնոգրաֆիկ հետազոտություններ՝ ԲԿ-ի կողմից տրամադրված շարժական սոնոգրաֆիկ սարքավորումով։

 «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինության կողմից Բերդի ԲԿ-ին տրամադրվելու են անհրաժեշտ դեղորայք և բուժպարագաներ։

 Ստորև ներկայացնում ենք բարեգործական բուժայց իրականացնող մասնագետների ցանկը․

1․ Անոթային վիրաբույժ
2․ Նյարդաբան
3․ Ընդհանուր վիրաբույժ
4․ Ակնաբույժ
5․ Դուպլեքս մասնագետ
6․ Ճառագայթաբան /ՈՒՀՁ/
7․ Էնդոկրինոլոգ
8․ Մաշկաբան
9․ Ուրոլոգ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10