Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը կայանալիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի առաջին նիստը

02.09.2022

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը կայանալիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարեց Տավուշի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Անդրադառնալով մարդահամարի անցկացման համապետական նշանակությանը՝ մարզպետը կարևորեց յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատու մոտեցումը գործընթացին։   

   ՀՀ վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետ, հանձնաժողովի նախագահի տեղակալ Աիդա Աչինյանը ներկայացրեց մարդահամարի նպատակն ու անցկացման մեթոդը, հիմնական միջոցառումներն ու նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Անդրադարձ եղավ նաև կադրերի ընտրության հարցին, ներկայացվեցին հարցաշարում ընդգրկված հարցերը։  

  Տեղեկացնենք, որ սա անկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն է։ Հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10