Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
01.09.2022
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, ծնողներ
Սիրով շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում էլ հայ մարդը պաշտամունքային մոտեցում է ունեցել գրի, դպրության և ուսուցչի հանդեպ, գիտելիքը հայ ժողովրդի համար եղել է գերագույն արժեքներից մեկը։ Իսկ գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը գիտելիքներով զինված մարդն է: Ուստի զինվեք ու զինեք գիտելիքներով ու այդ գիտելիքները ծառայեցրեք ի շահ մեր երկրի զարգացման ու առաջընթացի։
Օրը հատկապես հիշարժան է 1-ին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում դպրոցական կյանք: Թող որ դպրոցական տարիները նրանց համար դառնան գիտելիքների ձեռքբերման ու հարստացման, ինքնաճանաչման ու ինքնադրսևորման, լավ ու բարի հիշողությունների տարիներ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր ուսումնական տարի, որովհետև միայն արդիական ու հիմնավոր գիտելիքներով կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին։